26.01.2025|
20:33
Այո՜, ինչպես կարելի չզարմանալ, երբ իշխող կուսակցության ու դրա պարագլխի` Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու տարատեսակ ողորմելի ճիգերն ու փորձերը ցասում ու բողոք են առաջացնում շատերի մոտ ու շատ շատերը մոռանում են, որ այս պատմությունը սկսվեց այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար ու արդեն ծանրամարտիկ դարձած Արայիկ Հարությունյանը և ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խուլիգանական ու փողոցայինին վայել վարքագիծ ցուցաբերելով ներխուժեցին Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի տնօրենի առանձնասենյակ ու մի բան էլ սպառնում էին իմ դեմ ոստիկաններ բերել։